Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայտնել ենք, որ այսօր 2017 թվականի բյուջեի նախագծին կողմ էր քվեարկել 83, դեմ` 24 և ձեռնպահ` 1 պատգամավոր: Ի դեպ, ընդդիմադիր դաշտը գրեթե ամբողջությամբ դեմ էր բյուջեի նախագծին:
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ ընդդիմադիրները միշտ դեմ են քվեարկել բյուջեի նախագծին:
«Բյուջեն մեր կառավարության մոտեցումն է, մեր ծրագիրն է, և ընդդիմությունը փորձում է նաև այդ ձևով իր դիրքորոշումը, իր ընդդիմադիր կեցվածքն արտահայտել»,- ասաց պատգամավորը:
Սահակյանը նշեց նաև, որ այնպես չէ, որ իրենք ընդդիմության կարծիքը հաշվի չեն առնում: «Ընդդիմության կարծիքը հաշվի առնում ենք: Պատգամավորների հետ, անձամբ մեզ հետ քննարկել են առաջարկությունները: Վստահ եմ, որ մյուս պատգամավորների հետ նրանք /կառավարություն խմբ./ ևս քննարկել են առաջարկությունները, որոնց համար կա ժամկետ, և ներկայացրել են, որ կան բյուջեի միջոցների հետ կապված խնդիրներ»,- նշեց ՀՀԿ-ականը:
Սահակյանի կարծիքով` ամեն ինչ նորմալ է, և պետք է կարողանալ այս ընկալումների մեջ տեղավորվել, որ կա իշխանություն, կա ընդդիմություն, կան ընդհանուր գործընթացներ` սկսած տնտեսական ճգնաժամից, վերջացրած բյուջեի եկամուտների և ծախսերի ավելացումով: