|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Աստանայում մեկնարկել է Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստը:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ելույթում նշել է, որ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը հաշվի է առնում բոլոր անդամ երկրների շահերը:
«Կարծում եմ՝ պայմանագիրը գրագետ է ստացվել և հաշվի է առնում բոլոր երկրների շահերը: Մեծ աշխատանք է տարվել և ձեռք բերված կոնսենսուսը բավարարել է բոլոր կողմերին»,- ասել է նա:
Նազարբաևը նշել է, որ պայմանագիրը հիմնված է պետությունների ինքնիշխան հավասարության, տարածքային ամբողջականության, ինչպես նաև երկրների քաղաքական կառուցվածքի հանդեպ փոխհարգանքի սկզբունքների վրա:
Նշենք, որ ներկայումս նեղ կազմով նիստ է ընթանում՝ Ռուսաստանի, Ղազախստանի և Բելառուսի ղեկավարների մասնակցությամբ: Նիստի ավարտից հետո կմեկնարկի ընդլայնված ձևաչափը՝ Հայաստանի և Ղրղզստանի նախագահների մասնակցությամբ: