Փոխարժեքներ
12 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.17 |
EUR | ⚊ | € 423.33 |
RUB | ⚊ | ₽ 4.03 |
GBP | ⚊ | £ 505.68 |
GEL | ⚊ | ₾ 142.05 |
Ադրբեջանցիները միանգամից պահանջների մի ամբողջ մենյու էին ներկայացրել, որից միայն մի կետն է Ռուբեն Վարդանյանի հեռացումը, Կաշենի հանքը կա, ճանապարհի վերահսկողությունը կա, ծանր ռազմական տեխնիկայի դուրսբերման խնդիրը կա: Այս մասին այսօր՝ փետրվարի 27-ին, NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Հիմա ադրբեջանցիները ճնշում գործադրեցին, մի զիջում արդեն ստացան, վաղը ճնշումը կշարունակեն, ավելի կմեծացնեն: Այս զիջելոը բերելու է նրան, որ իրենք անընդհատ պահանջները մեծացնելու են եւ վերջիվերջո, Արցախը կլանելու են: Դրա համար ես ասում էի, որ ՀՀ իշխանությունները պետք է այս հնարավորությունն օգտագործեին եւ Արցախի կարգավիճակի հարցը վերադարձնեին քաղաքական օրակարգ: Նրանք դա չարեցին:
Հաագայի դատարանը պահանջեց, որ ապաշրջփակեն Արցախը, միաժամանակ Արայիկ Հարությունյանը Ռուբեն Վարդանյանին հեռացրեց աշխատանքից: Հիմա եթե ճանապարհը բացվի, դա իրենց զիջմա՞ն արդյունքն էր, թե՞ Հաագայի դատարանի վճռի արդյունքը: Գոնե սպասեին, տեսնեին՝ Ադրբեջանն ինչպե՞ս է արձգանքում այդ ամենին: Իրենք ուզում են արագ-արագ Ղարաբաղի հարցը փակեն, վերջացնեն»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե կարծես Արցախի իշխանությունները դրան չեն ընդդիմանում, Արթուր Խաչատրյանն արձագանքեց. «Ես չեմ կրծում, թե Արցախի իշխանությունների կարծիքն ինչ-որ մեկը հարցնում է: Բայց այն, որ Արայիկ Հարությունյանն ու Նիկոլ Փաշինյանն ընկերներ են, որ ընտրությունների ժամանակ Արայիկը եղել է ՔՊ-ի շտաբում, կարծում եմ՝ արդեն որեւէ մեկի համար գաղտնիք չէ»:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը չի ապացուցում այն թեզը, որ Բաքվում են որոշում, թե ով պետք է Արցախում լինի իշխանություն, պատգամավորը պատասխանեց. «Երբ դու մի պահանջի առաջ ընկրկում ես, հաջորդ պահանջներն էլ են առաջանում: Ադրբեջանը ցույց տվեց, որ ես պահանջեցի, իրենք հանեցին: հարցը պետք է լուծել արմատապես, իսկ դա հնարավոր է, եթե Արցախի կարգավիճակի հարցը դարձյալ դառնա բանակցությունների առարկա»: