|
Փոխարժեքներ
28 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այլևս հաշվի չի առնում Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսի կարծիքը: Այդ մասին գրում է NBC News-ը` Սպիտակ տան ներկայացուցչին հղումով. հայտնում է ТАСС-ը:
Ըստ աղբյուրի` Թրամփը և Մեթիսը տևական ժամանակ է` փակ հանդիպումներ չեն ունեցել: Ըստ տեղեկության` Թրամփը կարծում է, որ Մեթիսը վերևից է նայում իրեն և դիտավորյալ դանդաղեցնում է արտաքին քաղաքական նախաձեռնությունների իրականացումը:
Նշվում է անգամ, որ Մեթիսն իր գործընկերոջից է իմացել, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս իրանական միջուկային գործարքից: