| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց տոնական և նախատոնական օրերին մաքսային ծառայության և առևտրային բանկերի աշխատանքային գրաֆիկ սահմանելու վերաբերյալ: Վարչապետի խոսքով` իրականացված ուսումնասիրությունները փաստում են, որ տոնական և նախատոնական օրերին կտրուկ ավելանում է արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարողների գործունեությունը, ընդլայնվում են արտահանման և ներմուծման ծավալները, իսկ ֆիզիկական անձինք ավելի հաճախ են հատում մաքսային սահմանը:
Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է ապահովել տոնական և նախատոնական օրերին արտահանմամբ և ներմուծմամբ զբաղվող գործարարներին ու քաղաքացիներին մաքսային մարմնի, ինչպես նաև առևտրային բանկերի կողմից համապատասխան ծառայությունների մատուցումը: Այդ թվում` ապահովել մաքսային սահմանը հատելու դեպքում ժամանակին, առանց ուշացման ձևակերպումների տրամադրումը:
Ելնելով վերոնշյալից` ՊԵԿ նախագահին և ԿԲ նախագահին հանձնարարվեց, դեկտեմբերի 2-ից սկսած, մինչև հունվար ամսվա տոնական օրերի ավարտը տնտեսվարողներին մատուցվող մաքսային ծառայությունների անընդհատությունն ու անխափանությունը, ինչպես նաև առևտրային բանկերի ծառայության անընդհատությունը ապահովելու նպատակով շաբաթ, կիրակի և տոնական օրերին սահմանել աշխատանքների կազմակերպման հերթապահություն` աշխատանքային գրաֆիկին համապատասխան:
Վարչապետը հարցրեց ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին. «Ընդունելի՞ առաջարկ է»:
Երիցյանը պատասխանեց, որ կքննարկեն, քանի որ ոչ բոլոր բանկերը կհամաձայնեն այդ ռեժիմով աշխատել, ուստի պետք է ըստ անհրաժեշտության կիրառվի այդ հերթապահությունը: