|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Բելառուսը պատրաստ է մերձենալ ԵՄ-ի հետ և անգամ քաղաքական բարեփոխումներ անել, եթե Եվրոպան օգնի գումարով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ Մինսկում հանդիպելով ԵՄ հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանի հետ. գրում է Независимая Газета-ն:
«Մենք չենք խնդրել մտնել Եվրամիություն, բայց մենք կցանկանայինք ԵՄ-ի հետ ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնց գուցե կնախանձեին անգամ ԵՄ անդամները: Եվ եթե ԵՄ-ն դրան պատրաստ է, մենք պատրաստ ենք անցնել մեր ճանապարհը»,- ասել է Լուկաշենկոն:
Բելառուս վերլուծաբանները վստահ են, որ ԵՄ-ի հետ մերձենալու մասին Լուկաշենկոյի հայտարարությունների վճռականությունն ուղղակիորեն կապված է վերջին շրջանում Ռուսաստանի հետ բանակցություններում դրական արդյունքների բացակայության հետ: Սակայն կան կարծիքներ, որ Լուկաշենկոյի հայտարարությունները կարող են բլեֆ լինել և ուղղված ռուսական ղեկավարությանը, որը պետք է լսի և փոշմանի, որ ոտնահարում է Բելառուսի շահերը: