Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Ռուսաստանն օգոստոսին Ադրբեջանին 30 նորագույն Т-90С տանկեր կուղարկի: Համաձայն 2012-ին կնքված գործարքի՝ Ադրբեջանին նախատեսվում էր 100 տանկ վաճառել: Սակայն, դրանից բացի, բանակցություններ են սկսվել Ադրբեջանի կողմից ռուսական «Бал-Э» հրթիռային համակարգերի գնման շուրջ. գրում է Независимая газета-ն «Ադրբեջանին միայն ռուսական տանկերը չէ, որ հարկավոր են» վերնագրով հոդվածում։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, ըստ թերթի, հաստատել է այդ տեղեկությունը` նշելով, որ այդ համակարգերը չէին կարող չգրավել Ադրբեջանի ուշադրությունը, քանի որ այն դեպի ծով ելք ունեցող երկիր է։
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Բաքուն և Մոսկվան բանակցում են մեկ դիվիզիոն արտադրանք գնելու շուրջ։ Այդ համակարգերի շնորհիվ Բաքուն հույս ունի ամրացնել Կասպիցի ափամերձ գոտին։