Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նոր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջին այցն այդ պաշտոնում կլինի Բաքու: Օրակարգում են նաև երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային զարգացումների, էներգետիկայի ոլորտում համագործակցության հարցեր, չի շրջանցվի նաև հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման խնդիրը. գրում է Независимая газета-ն՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի՝ Բաքու կատարելիք այցին:
Թերթը նշում է, որ սա Էրդողանի առաջին այցը չէ Ադրբեջան, սակայն հենց Բաքուն ու Անկարան այս այցը համարում են ռազմավարական համագործակցության նոր փուլի սկիզբ:
Հայտնի է նաև, որ Էրդողանը կմասնակցի «Շահ Դենիզ» գազատարի շինարարության հիմնարկեքին, որով ապագայում Ադրբեջանից Թուրքիա և Եվրոպա կմատակարարվի բնական գազ:
Նախագահի պաշտոնում Էրդողանի առաջին այցն արվում է հենց Ադրբեջան, ինչպես ժամանակին Ալիևի առաջին այցն էր կատարվել Թուրքիա: Սա, ըստ աղբյուրի, հարաբերությունների բնույթի ցուցիչ է:
Թերթը, վկայակոչելով ադրբեջանական պարբերականների կարծիքները, նշում է, որ եթե նախկինում Թուրքիան Ադրբեջանի համար արևմտյան աշխարհի հետ կապող կամուրջ էր, ապա այսօր Ադրբեջանն էլ դեր ունի միջազգային քաղաքականության մեջ և կարող է անհրաժեշտ պահի սատար լինել Թուրքիային:
«Միայն ժամանակը ցույց կտա, թե որքանով կարդարանան Էրդողանի՝ Ադրբեջան կատարած առաջին այցից ակնկալիքները»,- եզրափակում է թերթը: