Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ Թևան Պողոսյանն այսօր լրագրողների հետ զրույցում կարծիք հայտնեց, որ մեր տարածաշրջանը գտնվում է վտանգավոր ժամանակահատվածում՝ մարտահրավերների տեսակների փոփոխությամբ ու ամենօրյա զարգացումներով: Ըստ նրա` Թուրքիան ամեն օր նախաձեռնում է գործողություններ Միջին Արևելքում, հիմնականում` ռազմական, և դրանով նաև փորձում է իր դիրքերն ամրապնդել, բայց ավելի շատ թիրախավորել է քրդերին: Թուրքական բանակը գրավել է Աֆրինը, և ըստ Պողոսյանի` հաջորդը Սիրիայի հայաբնակ քաղաքները կարող են լինել, ինչը նշանակում է, որ մեզ համար խնդիրներ և պրոբլեմներ կլինեն:
Պողոսյանի խոսքով` Թուրքիան, հավանաբար, սրացումների կգնա Սիրիայում:
Անդրադառնալով Ադրբեջանին` նա հիշեցրեց, որ այնտեղ ընտրություններ են սպասվում, և Ալիևն ամենաանկանխատեսելին է: «Մենք պետք է կարողանանք զգոն և շատ ուշադիր լինել` որևէ մի օր սադրանքի չտրվելու, թույլ չտալու, որ սադրանք տեղի ունենա: Բացի այդ` կիրակի Զատիկն է, իսկ Ադրբեջանը միշտ մեր տոներին փորձում է սրացումներ անել, ապրիլի 2-ն է մոտենում, որը փորձելու են ևս մեկ անգամ ներակայացնել որպես իրենց հաղթանակ, և Աստված գիտի` ինչ գործողություններ կարող են անել»,-ասաց նա, ապա հավելեց. «Միակ ուժը, որ սրացումներ չպետք է թույլ տա, մենք ենք և պետք է ամեն օր կարողանանք այդ ճիշտ մեսիջը ձևավորել և ներկայացնել, որ Ալիևն ու ամբողջ ադրբեջանական իշխանությունը հասկանան` Հայաստանն այսօր ավելի հզոր է, քան երբևէ, և որևէ մի քայլ իրենց է վնաս տալու, և որ իրենք պետք է զուսպ մնան»: