Փոխարժեքներ
21 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.9 |
EUR | ⚊ | € 444.61 |
RUB | ⚊ | ₽ 4.7857 |
GBP | ⚊ | £ 519.04 |
GEL | ⚊ | ₾ 142.3 |
ՀՀ ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի կարծիքով` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանի ծեծի դեպքը կհաղթահարվի, եթե քննությունը թափանցիկ ընթանա: Այս մասին նա ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ունենք գործընթաց, Արցախի նախագահն է արձագանքել, ոստիկանությունն է արձագանքել: Արցախում կա նոր օմբուդսմեն, և նա նոր մոտեցումներ է ցուցաբերում: Ցավում եմ դեպքի համար, բայց եթե իսկապես մեղավորները պատժվեն, կհամարենք, որ մեկ քայլ ավելի ենք մոտեցել ժողովրդավարությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ լրատվամիջոցները և պատկան մարմինները պետք է անպայման հետևեն, որ ամենօրյա, պատասխանատու գործողություններ լինեն:
«Իշխանությունները պետք է հասկանան, որ իրենց շնչի վրա են նստած, և հետևեն, որ արժանիորեն պատժվեն մեղավորները»,- ասաց պատգամավորը:
Մյուս բանախոս Միքայել Մելքումյանն էլ ընդգծեց, որ, այս դեպքի հետ կապված, պետք է անպայման գնահատականներ տրվեն: «Պետք է գնահատականներ տրվեն և գործողություններ արվեն: Ճիշտ է` դա Արցախի ներքին գործն է, բայց մենք միասնական ժողովուրդ ենք և չենք կարող գնահատական չտալ: Չպետք է թույլ տանք, որ հակառակորդն արձանագրի, որ Արցախը ժողովրդավարական խնդիր ունի»,- ասաց նա: