Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր «Եվրանեսթ» Խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները լրագրողներին ներկայացրեցին մանրամասներ «Եվրանեսթ» ԽՎ-ի հինգերորդ լիագումար նիստի աշխատանքների վերաբերյալ: Թե ի՞նչ խնդիրներ են լուծվել այդ նիստի ժամանակ, ներկայացրեցին ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանն ու «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը:
Որոշ ձևակերպումներ` «օկուպացված տարածքներ», «ագրեսիայի կիրառում», «օկուպացված տարածքներից զորքերի դուրս բերում», հնարավոր է եղել բանակցությունների արդյունքում դուրս հանել զեկույցներից, որովհետև դրանք կարող էին աղերսներ ունենալ ԼՂ կարգավորման հետ:
Սոցիալիստների կողմից դրույթ էր առաջարկվել, որում կոչ էր արվում Թուրքիային` դերակատարություն ունենալ Ղարաբաղյան հակամարտությունում և նպաստել երկխոսությանը: «Իհարկե, սա կոմեդիայի ժանրից էր, դա չէր կարող տեղի ունենալ, այս ձևակերպումը ևս դուրս մնաց քվեարկության արդյունքում»,- ասաց Արտակ Զաքարյանը:
Հարցին` եթե այդ վտանգավոր ձևակերպումներն անցնեին, ի՞նչ հետևանքներ կարող էին ունենալ Հայաստանի համար, նա պատասխանեց, որ այդ դեպքում այդ ձևակերպումները կարող էին Եվրախորհրդարանի համար դառնալ փաստաթուղթ, որոնք կարող էին քաղաքական դիրքորոշում արտահայտել:
Թևան Պողոսյանը հավելեց. «Ադրբեջանը թեև դիմում է գրել, որ դուրս գա «Եվրանեսթ» ԽՎ կազմից, սակայն այնպես չէ, որ Ադրբեջանը չի աշխատում: Որովհետև հանկարծ պարզվում է, որ ուկրաինացի կամ վրացի պատգամավոր կարող է զեկույց ներկայացնել «Օկուպացված տարածքները ռուսական ագրեսիայի դեմ» վերնագրով: Բայց եթե չկա կոնկրետություն, ուրեմն երկակի մեկնաբանության առիթ կարող է լինել դա, և դրանից անպայման կօգտվեն: Կա\'մ կոնկրետ պետք է նշեն երկրները, կա\'մ էլ ձևակերպումները պետք է ընդունելի լինեն: Եվ նրանք եկել են այն գիտակցմանը, որ Հայաստանի շահերը պետք է հարգվեն, իսկ անթույլատրելի ձևակերպումները չպետք է տեղ գտնեն»: