|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Իրանը կկարողանա ապացուցել, որ պատրաստ է կյանքի կոչել այն պայմանագիրը, որը կնքվել է «վեցյակ»-ի երկրների հետ. Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով հայ-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարների մասին` ասաց ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը:
«Այս պայմանագիրը տարբեր տնտեսական սանկցիաներից ազատվելու հնարավորություն կստեղծի, և այն բոլոր ծրագրերը, որ ժամանակին նախագծվել էին հայ-իրանական հարաբերություններում, հուսով ենք` կյանքի կկոչվեն»,- ասաց նա:
Պատգամավորի խոսքով`մենք պետք է գիտակցենք, որ աշխարհը փոփոխվում է, և բոլոր հարևանների հետ պետք է ունենալ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ: «Ինչքան շուտ մենք կարողանանք հայ-իրանական հարաբերությունները, առնվազն` տնտեսական դաշտում, զարգացնել, այնքան Իրանի և Հայաստանի համար կլինի դրական զարգացում»,- ընդգծեց Թևան Պողոսյանը: