|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռազմական փորձագետ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Շա՛տ, շա՛տ ու շա՛տ զգոն է պետք լինել։
Ի պատասխան ՀՀ ՊՆ տեղին, կոնկրետ և չոր հայտարարության՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունն էլ հայտարարություն է տարածել, որում նշել է, որ հարձակողական բնույթի զորվարժություններ անցկացնելու են Ադրբեջանի Հանրապետության՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններում:
Ինչպես ասում են՝ «սատանան մանրուքների մեջ է»։ Ադրբեջանը միջազգային ճանաչված իր սահմանների մեջ է համարում նաև ողջ Արցախի Հանրապետության տարածքը:
Այնուհետև շարունակում են. «Հայաստանը ոչ մի իրավունք չունի խոսելու սահմանների խախտման մասին, քանի որ Արցախի սահմաններ միջազգայնորեն գոյություն չունեն»:
Ըստ իս, եթե հանկարծ Ադրբեջանը համարձակվի 1 մմ խախտել Արցախի սահմանը՝ անցնելով հարձակման, ապա, ռազմական գործողություններին զուգահեռ, տեղն ու տեղը կամ պետք է ՀՀ-ն ճանաչի Արցախի Հանրապետությունը, կամ, եթե վերածվի Հայաստան-Ադրբեջան բաց պատերազմի, անցնելով հակահարձակման՝ Արցախը մեկընդմիշտ միավորի Հայաստանի Հանրապետության հետ ու վե՛րջ։