Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր Ազգային ժողովի նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը հարց ուղղեց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին, թե արդյոք Հայաստանը բարձրացրե՞լ է սահմանին լարվածության խնդիրները հունիսի 10-ին կայացած ՀԱՊԿ պաշտպանության նախարարների նիստում:
Սեյրան Օհանյանը նշեց, որ պաշտպանության նախարարների խորհուրդը ՀԱՊԿ-ում մեծ դերակատարություն ունի ռազմաքաղաքական որոշումների ընդունման գործում: Սակայն այդ խորհրդի նիստերը անցնում են փակ, այդտեղ որոշվում է, թե որ որոշումների մասին պետք է հանրությունը իմանա, և որ որոշումները պետք է կրեն գաղտնիքներ: Եվ անվտանգության հարցը քննարկվել է փակ ընթացակարգով:
Թևան Պողոսյանը նշեց, որ գիտակցում է, որ կարող են լինել փակ ընթացակարգեր, բայց հասարակությունը պահանջում է, որ միջազգային կառույցներում Հայաստանը կարողանա իր ձայնը բարձրաձայնել` հաշվի առնելով, որ ՀԱՊԿ մի քանի երկրներ առաջնորդվում են ոչ թե իրենց գործընկերների, այլ ուրիշ երկրների, օրինակ՝ Ադրբեջանի շահերով:
Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ՀԱՊԿ ուժերը ավելի մեծ գործողությունների համար են: «Ես հաճախ չեմ հասկանում, երբ պահանջում են, որ ՀԱՊԿ ուժերը արձագանքեն յուրաքանչյուր կրակոցին կամ միջադեպին, որովհետև գոյություն ունի ընթացակարգ, որով կարող են ՀԱՊԿ ուժերը գորոծողություններ իրականացնել»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ընթացիկ քննարկումներ ՀԱՊԿ-ի շրջանակներում, իհարկե, լինում են: