Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց, որ այն պահին, երբ Հայաստանն ընդունել է Մադրիդյան սկզբունքները որպես բանակցությունների հիմք, այդ պահից սկսած ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի կազմում։ Երեկվանից համացանցը ողողված էր այս հայտարարության մեկնաբանություններով։ Թեմայի շուրջ Yerkir.am-ը զրուցել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանի հետ։
Նա նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել մի մարդու, ով սուտ է հորինում, որպեսզի հիմնավորի իր պարտվողականությունը․ «Ես մարդ եմ, ով ապրում է, ու ապրել է նախկին 30 տարիներին էլ, 1985 թվականին դարձել եմ գիտակցված մարդ, շատ լավ գիտեմ ինչ է եղել, ոնց է եղել, զբաղեցրել եմ տարբեր աշխատանքներ, եղել եմ Արցախի ներկայացուցիչ ԱՄՆ-ում, հիմա ստին ես ո՞նց մեկնաբանություն բերեմ, չգիտեմ երեկ և այսօր ամբողջ համացանցում հազարավոր մեկնաբանություններ են տրվել, պարզապես մի բան պետքա ընդունենք, իրական փաստը չտեսնել ու գնալ մի, հատ էլ ինչ-որ հեքիա՞թ լսել։ Իրավիճակը պարզապես հետևյալն է, ինքը փորձում է գտնել արդարություններ իր պարտվողականության համար, հիմա ես ո՞նց մեկնաբանեմ ուրիշի հորինած արդարությունները»,- ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով այսօր ավելի կարևոր խնդիրներ կան՝ թե ի՞նչպես անել, որ Արցախը հայկական մնա, որովհետև կորցնելով Արցախը՝ կանգնում ենք հայոց պետականության շրջման խնդրի առաջ։ Ըստ նրա՝ պետք է ապրենք վաղվա օրվա մասին մտածելով, այլ ոչ թե նստենք, մեկնաբանենք ինչ-որ մեկի մեկնաբանությունները, որոնք պետք է հիմնավորեն իր պարտվողականության ճշմարտությունը։
«Ինքը հենց դրանով է օրակարգը խաղացնում, հերիք է իր օրկարգով շարժվենք։ Եթե մի օր, երբ ինքը ամբողջ օրը վեր կենա խոսի և ոչ մի լրատվական դրան չանդրադառնա, ոչ մեկ չխոսի, ինքը կպարզի, որ մնացել է մենակ իր հետ, և ինքն արդեն ինչ-որ գործողություն կսկսի անել։ Մի քանի անգամ արհամարհելով իրեն, աշխարհն էլ կհասկանա, որ Հայաստանն էլ ընդհանրապես չի պատրաստվում էդ ստերը լսել»,- ասաց Թևան Պողոսյանը։
Բանախոսն առաջարկեց ներկա պահին համախմբվել, կարողանալ օրակարգը առաջ բերելով նոր մոտեցումներ ձևավորել․ «Հասարակությունը պետք է հասկանա, որ եթե վաղը ինչ-որ բաներ ստորագրվեն, իրենք իրենց ձեռքով իրենց և գալիք սերունդներին իրավունքներից են զրկելու, հիմա եթե դուք իրոք ցանկանում եք ձեր երեխաներին, թոռներին և ծոռներին ինչ-որ բան փոխանցել, դուք այսօր պետք է համախմբվեք, առաջին քայլը պետք է հասկանալ, որ գործող իշխանությունները պետք է հեռանան, լավագույն լուծումը գիտակցված հեռացումն է»- ավելացրեց նա։
Ըստ նրա՝ բոլոր պարագաներում Ադրբեջանը պարզապես ստորագրել է տալու փաստաթուղթ․ «Ես չգիտեմ՝ ինչ սին հույսերով են ապրում բոլորը։ Բայց էդ նույն գործող վարչապետի խոսքերը հիշեք` 44-օրյա պատերազմի ժամանակ տրված հարցազրույցներից, հենց իր խոսքերը իր դիմաց կարող եք ասել, ինքն ասում էր, որ Ադրբեջանին մի բան տալիս ենք, էլի է ուզում, Ադրբեջանը չի փոխվել, նույն Ադբեջանն է, նույն Ալիևն է, հիմա էդ ի՞նչ նոր մեխանիզմ է գտել, որ գնալու է ասի ես սրան համաձայնվել եմ Ալիևը ավելին չի ուզել»,- մեկնաբանեց նա։
Թևան Պողոսյանը նշեց, որ պետք է մենք մեր խնդիրները լուծենք հանուն գալիք սերունդների․ «Մարդ ինքը պետք է գիտակցի, որ ինքն այսօր մի բան պետք է անի, որ նստած տեղը չսպասի, որ լուսնից ինչ-որ երրորդ մարդ է իջնելու, կամ կողքի հարևանը փրկիչ է դառնալու։ Մեխանիզմներով հազարավոր առաջարկներ է եղել, մեկը պետք է արվի, բայց ամեն անհատ ինքը պետք է գիտակցի, որ դա պետք է անի։ Եթե մարդկանց պետք է, որ աչքով տեսնեն, թող 2 քարտեզ հանեն դնեն պատին ու նայեն քարտեզներին, օրինակ՝ Հայաստանն ու Արցախը 2020 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ և այսօր։ Դրանից հետո պետք է հասկանալ՝ ինչ են մտածում, արդեն 2 ու կես տարի է առաջարկում ենք, միգուցե մենք չենք կարողանում բացատրել։ Նստել սպասել լուսնից մարդ կիջնի, դա չի լինելու, տվյալ պարագայում կամ էլ պետք է հույները դնեն Վանգայի վրա»,- ասաց նա։