|
Փոխարժեքներ
30 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 416.96 |
| RUB | ⚊ | ₽ 4.6098 |
| GBP | ⚊ | £ 486.75 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց Լիբանան իր այցի պաշտոնական արդյունքների վերաբերյալ: Վարչապետի խոսքով` այցի շրջանակներում տեղի են ունեցել մի շարք հանդիպումներ Լիբանանի գործարար շրջանակների, բարձրագույն ղեկավարության, բանկային համակարգի պատասխանատուների, հայ համայնքի հետ: Այդ հանդիպումների ընթացքում ձեռք են բերվել մի շարք համաձայնություններ առևտրա-տնտեսական համագործակցության վերաբերյալ:
Ելնելով դրանից` վարչապետը հանձնարարեց ԱԳ, տնտեսական զարգացման և ներդրումների, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, գյուղատնտեսության, տարածքային կառավարման և զարգացման նախարարներին` մեկամսյա ժամկետում ձեռնարկել միջոցներ այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները անհրաժեշտ ժամկետում կատարելու ուղղությամբ և կառավարության աշխատակազմին ներկայացնել հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների ակտիվացման, հերթական նիստի նախապատրաստման, հայ-լիբանանյան ներդրումային հիմնադրամի ստեղծմանն ուղղված գործողությունների վերաբերյալ առաջարկություններ: