Ամեն օր ավելի ու ավելի եմ համոզվում, որ Նիկոլը մենակ չի դատվելու: Կան մարդիկ, որոնք, թվում է, Նիկոլի չափ մեղք չեն գործել, բայց այս խայտառակության համար, որի մեջ ենք բոլորս, պակաս մեղավոր չեն, քան Նիկոլը:
Օրինակ` Նիկոլի կողքից ծիկրակող էս կիլկին:
Էդմոն Մարուքյան` ստախոս իրավաբան: Ասում է` շուրջ 10 տարի խորհրդարանում ընդդիմադիր գործունեություն եմ իրականացրել: Լրիվ սուտ է: Խորհրդարանում է հայտնվել Սերժ Սարգսյանի մեղքով, ապա մանդատը պահել Միքայել Մինասյանի հովանու ներքո: Ընդդիմադիր չի եղել երբեք:
2018թ դեկտեմբերի 9-ի ընտրություններից հետո, ԲՀԿ-ի կյանքն ուտելով, սպասարկել է Նիկոլի շահերը, դարձել վերջինիս հանցակիցը ՀՀ Սահմանադրությունը տիրոջ մեր անելու գործով:
44-օրյա պատերազմից հետո կեղծ պահանջել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ հետո` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ նպաստել Հայրենիքի փրկության հզոր շարժումը փակուղի մտցնելուն և երկիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների տանելուն:
2020թ. հունիսի 20-ի արտահերթ ընտրություններից առաջ դավաճանել է սեփական թիմին, իրականացրել է ձևական քարոզարշավ, ինչի արդյունքում ԼՀԿ-ի ձայներն անցել են Նիկոլի քաքաղաքացիայան պուտանկա կուսակցությանը: Մեկ տարի չանցած` այս լպրծուն երևույթը պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյանից` դառնալով հատուկ հանձնարարություններով դեսպան:
Կարող եք հարցնել` ինչո՞ւ եմ գրում այս ամենը, եթե այս մասին չգիտեն միայն պապուասները: Պատկերացրեք, որ պապուասների համար էլ գրում եմ: Որ ես էլ չգրեմ, խեղճ պապուասները որտեղի՞ց իմանան, որ Էդմոնը նաև շարքային քրեական հանցագործ է: Այն որ Վանաձորում արդեն քանի ամիս է իշխանություն չկա, որ ընտրություններում հաղթած թեկնածուն բանտում է, և հանրապետության երրորդ քաղաքը քաքի մեջ է, բացառապես Էդմոնի շնորհքն է: Էդմոն, Նիկոլի հետ համատեղ գործած հանցանքներից բացի նաև այս մասնավոր դրվագով ես դատվելու:
Իսկ հիմա` վերջին հատուկ հանձնարարության մասին, որ էս շուստրին ստացել է Նիկոլ Փաշինյանից: Հանձնարարության էությունը հետևյալն է` ֆեյսբուքում գրել, որ, եթե ինչ-որ բան պատահի ու Նիկոլը հերթական անգամ կզի Ալիևի դեմ, խորհրդարանական ընդդիմությունն է մեղավոր, որ չի ընդունել Նիկոլի առաջարկը` փակ քննարկում կազմակերպել: Էդմոնն ընդդիմությանը հարց է տալիս. 《Ձեզ ի՞նչն է խանգարում արտաքին քաղաքական ճակատում այսքան լարված իրավիճակում ամեն բան մի կողմ դնել, նստել ու քննարկել եղած հնարավորություններն ու ելքերը》: Կարծում եմ` հենց ինքն է խորհուրդ տվել Նիկոլին` այդպիսի քննարկում կազմակերպել:
Հին պրիոմ է` գնալ, կոֆե խմել ընդդիմադիրների հետ և էդմոնացնել նրանց: Դե, հիմա` չանցավ: Ո՞ւմ հետ բանակցեր ընդդիմությունը` Նիկոլի ու Էդմոնի՞, օտարի շահը սպասարկող այդ ողորմելիների՞, այդ դավաճան կապիտուլյանտների՞, այդ բան-ման թափ տվողների՞, որ գիտակցաբար են ամեն ինչ հասցրել այս վիճակին` թե արտաքին ճակատում, թե ներքին, և թե կյանքի բոլոր բնագավառներում:
Ընդդիմության օրակարգը հստակ է, Էդմո'ն. Նիկոլը, ՔՊ-ն և դու պետք է սիկտիր լինեք: Այլապես ոչինչ արդեն Հայաստանը չի փրկի: