Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ագրովերամշակման ոլորտի խոշոր ընկերությունների ղեկավարների հետ մայիսի 5-ին ունեցած խորհրդակցության ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանը գյուղացիներին դեռեւս պարտք ունեցող մթերողներին հանձնարարեց 10-օրյա ժամկետում դրանք մարել:
Նախագահի հանձնարարականը 20 օր անց մասամբ կատարվել է: «Մի քանի կազմակերպություն կար, որ ուշացրել էին: Նրանցից «Այգեզարդի» գինու գործարանը մայիսի 20-ի դրությամբ մարել է ունեցած 26 միլիոն դրամի պարտքը: «Գրեյթ Վելլի» ընկերությունը շարունակում է պարտքը մարել, որը մայիսի 20-ին 46.4 միլիոն դրամ էր կազմում»,- մեր հարցմանն ի պատասխան` նշեց գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:
3.5 միլիոն դրամի պարտքն է մարում «Արենի» գինու գործարանը, «Արփա ալկո»-ն` 2.5 միլիոն դրամինը: Գործարանները մթերումներ են կատարել հիմնականում Արարատի եւ Արմավիրի, իսկ փոքր մասը` նաեւ Վայոց Ձորի բնակիչներից:
Ռոբերտ Մակարյանը նաեւ տեղեկացրեց, որ գյուղնախարարությունը սկսել է մոնիտորինգ իրականացնել: «Կա պայմանագրերի կնքման օրինակելի ձեւ, որը տրվել է թե՛ կազմակերպություններին, թե՛ գյուղացիներին, եւ դրանում հաշվի են առնվում երկու կողմի շահերը: Գործընթացը գնում է նորմալ հունով, կա առաջընթաց մթերման եւ վճարման հետ կապված: Գյուղացիները եւս սկսում են հասնել գիտակցության այն մակարդակին, որ իրենք եւս պետք է տեր կանգնեն իրենց պայմանագրերին»,- նշեց գյուղփոխնախարարը եւ հավելեց, որ մթերման հարցերով զբաղվող հանձնաժողովը յուրաքանչյուր 7 օրը մեկ կառավարությանն է ներկայացնելու մթերման վերաբերյալ պարտավորությունների կատարման իրավիճակը:
«Հսկելու ենք, որ բերքը չփչանա, հանձնեն եւ վճարեն»,- վստահեցրեց ոլորտի պաշտոնյան:
Հարցին, թե ինչո՞ւ նախագահի հանձնարարականներից հետո միայն գյուղնախարարությունը սկսեց անդրադառնալ առկա խնդիրներին, Մակարյանը պատասխանեց, թե միշտ էլ ուշադիր են եղել, «պարզապես այժմ նախագահը հարցը սուր է դրել»: