«Առավոտի» ցանկություններով, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ուրբաթ օրը, երբ մեր թերթում հրապարակվել էր նախարարներից մի քանիսի` առանց ապահովագրական եւ տեխզննման կտրոնի ծառայողական ավտոմեքենաների լուսանկարները, ՀՀ կառավարության անդամներին խստորեն հանձնարարել էր պահպանել օրենքի պահանջն ու ապահովագրել մեքենաներն ու կտրոնը մեքենաների դիմապակուն փակցնել: Հավանաբար նման մի կարգադրություն էլ սպասում են մարզային չինովնիկները: «Առավոտի» ֆոտոխցիկը ֆիկսել է Լոռիի մարզպետ Արամ Քոչարյանի` հենց մարզպետարանի շենքի դիմաց կայանված «Հոնդայ» մակնիշի 028 ԼԼ 55 համարանիշով ծառայողական ավտոմեքենան` առանց դիմապակու վրա ապահովագրության եւ տեխզննման կտրոնների: Վարորդն ի պատասխան` արդարացել է, թե` կտրոններն ավտոմեքենայի մեջ են: