Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը զեկուցեց վարչապետի` սույն թվականի մայիսի 19-ի հանձնարականի վերաբերյալ: Հանձնարարվել էր ներկայացնել ներմուծման վերաբերյալ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով, որպեսի ներմուծողները ստանան լիարժեք ու ամբողջական տեղեկատվություն:
Նախարարը նշեց, որ ՀՀ արտաքին առևտրային ռեժիմը տարբերվում է երեք հիմնական ուղղություններով, մասնավորապես՝ երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը չունի ազատ առևտրի համաձայնագիր, երրորդ երկրներ, որոնց հետ Հայաստանը ունի ազատ առևտրի համաձայնագիր, և ԵԱՏՄ երկրներից ներմուծվող ապրանքներ: Մյուս առանձնահատկությունը պայմանավորված է նրանով որ ԵԱՏՄ շրջանակներում երկու ցանկ կա, առաջինը վերաբերում է թերզարգացած երկրների ապրանքների ներմուծման արտոնությունների տրամադրմանը, երկրորդ ցանկը վերաբերում է զարգացող երկրներից ներկրմանը, որտեղ գործում են արտոնյալ դրուքաչափեր` մինչև 25 տոկոսի չափով:
«Ելնելով հանձնարարականի արդյունավետ կատարման անհրաժեշտությունից` առաջին փուլում առանձնացվել են այն հիմնական ապրանքատեսակները, որոնք հանրության շրջանում մեծ հետաքրքրություն ունեն, դրանք են՝ ալյուր, ցորեն, շաքարավազ, արևածաղկի յուղ, հավի միս, նարինջ, բանան, բենզին, դիզվառելիք: Արդեն մշակվել են անհրաժեշտ տեղեկատվական հուշաթերթեր, ուղարկվել են ՊԵԿ-ին և սննդի անվտանգության ծառայությանը: Համաձայնությունների ավարտից հետո այն մեկ շաբաթվա ընթացքում կտեղադրենք մեր կայքէջում: Սա շարունակական բնույթ է կրելու, որպեսզի անցում կատարենք սպառողական զամբյուղի մնացած ապրանքատեսակներին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Նախարարը հավելեց, որ աշխատանքներ են տարվում ծրագրային ապահովության մասով` ցանկացած ապրանքատեսակի հետ կապված` ցանկացած երկրից ներմուծման դեպքում ներմուծողը հեշտությամբ կկարողանա օգտվել այդ ծառայությունից՝ ընդամենը հավաքելով տվյալները: