|
Փոխարժեքներ
19 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 373.34 |
| EUR | ⚊ | € 440.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.8937 |
| GBP | ⚊ | £ 504.94 |
| GEL | ⚊ | ₾ 138.84 |
Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարեց արդեն տրված հանձնարարականների կատարման նկատմամբ հսկողություն սահմանելու վերաբերյալ: Վարչապետի խոսքով` կառավարության աշխատակազմի ղեկավարի կողմից զեկուցվել է, որ գործադիր մարմինների ղեկավարներին տրվել էր շուրջ 260 հանձնարարական:
Հաշվի առնելով հանձնարարականների միջոցով բարձրացված հարցերի կարևորությունը, ըստ վարչապետի, անհրաժեշտ է անդրադառնալ դրանց կատարողականների հսկողությանը և արձանագրված արդյունքներին: Այդ նպատակով կառավարության աշխատակազմի ղեկավարին հանձնարարվեց մեկ շաբաթվա ժամկետում ամփոփել և ներկայացնել հաշվետվություն տրված հանձնարարականների կատարման արդյունքների վերաբերյալ, կազմակերպել խորհրդակցություն հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների մասնակցությամբ:
«Քանի որ մենք հանձնարարել էինք գործադիր մարմինների ղեկավարներին` ամփոփել ութ ամիսը, այս հանձնարարականը ուղղում ենք նաև ՀՀ մարզպետներին` մինչև ամսվա վերջը հանրությանը ներկայացնել հաշվետվություն կատարված աշխատանքների, ներդրումային աշխատանքների, ստեղծված աշխատատեղերի, սեփական եկամուտների, աղբահանության և այլ հայտանիշների մասին»,- ասաց Կարեն Կարապետյանը: