|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Վայոց ձորի Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ աղավնաձորցիները երեխաներին այլևս չեն արգելում գնալ մանկապարտեզ ու դպրոց, բայց դա չի նշանակում, որ նրանց խնդիրները լուծում են ստացել:
Հիշեցնենք, որ Աղավնաձոր համայնքի բնակիչները տևական ժամանակ է` բողոքում են, որ իրենց` նախորդ տարի մթերված խաղողի գումարները չեն վճարվել: Նրանք իրենց բողոքն արտահայտում են տարբեր ձևերով, այդ թվում՝ ճանապարհներ փակելով և երեխաներին դպրոց ու մանկապարտեզ գնալ թույլ չտալով:
Գալստյանի խոսքով՝ հիմա գյուղացիները կտրուկ քայլերի չեն դիմում, որովհետև սպասում են նոր նախարարի գործողություններին: «Սպասում ենք, որ գյուղատնտեսության նոր նախարարը կատարի հանձնարարականները: Մեր խնդիրները լուծելու հանձնարարական է ստացել, տեսնենք` ինչ կլինի»,- ասաց գյուղապետը, ով ևս խաղող արտադրող է և անձամբ բախվել է այդ խնդրին: