կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-18 14:50
Քաղաքական

Շատ հնարավոր է, որ կողմ քվեարկենք. Գալուստ Սահակյանը՝ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի մասին

Շատ հնարավոր է, որ կողմ քվեարկենք. Գալուստ Սահակյանը՝ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականի մասին

ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը դրական է գնահատում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականը` նախապատրաստել օրենքի նախագիծ, որով, մինչեւ Սահմանադրական դատարանի 2014-ի ապրիլի 3-ի որոշմամբ նախատեսված` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթի ընդունումը, Ազգային ժողովի կողմից կկասեցվի տույժերի հաշվարկը։

 

«Դեռևս քննարկման փուլում է այդ ամենը, դրական եմ գնահատում այդ հանձնարարականը, բայց տեսնենք, թե մասնագետների քննարկման արդյունքում ինչ կստացվի»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Գալուստ Սահակյանը: Նա նշեց, որ փորձագետները նախ պետք է իրենց կարծիքը հայտնեն, որից հետո նոր այն կդրվի քննարկման խորհրդարանում:

 

Մեր հարցին, թե ինչպե՞ս կքվեարկի քաղաքական մեծամասնությունը, հնարավո՞ր է` դեմ կքվեարկեն, Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ քանի դեռ նախագիծը չի մտել խորհրդարան, և որևէ քննարկում չի եղել ՀՀԿ խմբակցության ներսում, դեռևս չի կարող որևէ բան ասել քվեարկության վերաբերյալ: «Բայց ես դրական մոտեցում ունեմ: Շատ հնարավոր է, որ կողմ քվեարկենք»,- ասաց նա: