Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը սեպտեմբերի 19-ին մասնակցել է Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքի Մարց և Ահնիձոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների բացման հանդիսավոր արարողությանը:
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Տանյա Ռադոչայը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք: Հյուրերը շրջել են հաստատություններում, ծանոթացել ստեղծված պայմաններին: Ահնիձոր բնակավայրում այլընտրանքային նախադպրոցական կրթական հաստատություն է հաճախում՝ 8 և Մարցում՝ 16 փոքրիկ:
Այս մոդելը մշակվել է ՀՀ կառավարության և ՅՈՒՆԻՍԵՖ-ի միջև կնքված 2016-2020 թ.թ համագործակցության պայմանագրի շրջանակներում: Այս նախաձեռնությունն ավելի է կարևորվում ՀՀ-ում համայնքների խոշորացման և հանրային կառավարման ոլորտում ընթացիկ բարեփոխումների համատեքստում: Սա ծախսաարդյունավետ մոդել է, որը նախատեսված է հոգալու այն երեխաների կրթական կարիքները, ովքեր բնակվում են հեռավոր գյուղական վայրերում, որտեղ առկա կամ հասանելի չեն պետական նախադպրոցական կրթական հաստատությունները:
2017 թվականի մայիսին ՅՈՒՆԻՍԵՖ-ը Համայնքների ֆինանսիստների միավորման «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի և Թումանյանի բազմաբնակավայր խոշորացված համայնքի հետ ստորագրեց Փոխըմբռման հուշագիր՝ հեռավոր բնակավայրերում այլընտրանքային նախադպրոցական կրթական ծառայությունների մշակման և իրականացման վերաբերյալ: Հուշագրի շրջանակներում համայնքի ևս երկու բնակավայրերում՝ Շամուտ և Աթան, նախադպրոցական կրթական ծառայություններ կբացվեն մոտ օրերս:
Մարզպետ Արթուր Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը, ՅՈՒՆԻՍԵՖ-ին Թումանյան խոշորացված համայնքում նման կարևոր ծրագիր իրականացնելու համար: Վստահեցնելով` որ խոշորացված համայնքում կառավարության և միջազգային կառույցների աջակցության ծրագրերը պարբերական բնույթ են կրելու:
ՀՀ տարածքային կառավարման և զարգացան նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանը նույնպես կարևորել է խոշորացված համայնքներում նման ծրագրերի իրականացումը: Ա. Գիլոյանը կարևորել է նաև ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) «Աջակցություն տեղական ինքնակառավարման բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակի աջակցությամբ, մի շարք խոշորացված համայնքներում տեխնիկական միջոցների և սարքավորումների տրամադրումը: Նման աջակցություն է ստացել նաև Թումանյան համայնքը, իսկ ընդհանուր առմամբ, տեղական ինքնակառավարման բարեփոխումների ծրագրի շրջանակներում 2018 թվականի ընթացքում 18 խոշորացված համայնքները կստանան ավելի քան 11 մլն ԱՄՆ դոլար արժողության (ԱՄՆ-ՄԶԳ՝ 8 մլն 600 հազար դոլար և ՀՀ-ում Շվեյցարական համագործակցության գրասենյակ՝ 2 մլն 500 հազար ԱՄՆ դոլար) առաջին անհրաժեշտության մեքենաներն ու տեխնիկական միջոցները:
Ներդրումային ծրագրերն իրականացվում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից, իսկ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը համարվում է վերը նշված ծրագրերի իրականացման համակարգողը: