Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը և ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսեցին տեղական ինքնակառավարման համայնքների խոշորացման ծրագրի կյանքի կոչման, դրա արդյունավետության մասին:
«Ես կարծում եմ, որ գյուղական համայնքներում տարածքային կառավարման համար լուրջ փոփոխություններ պետք է արվեն: Օրինակի համար՝ Արարատի մարզում 90-ից ավելի գյուղ կա, մարզպետը եթե ուզենա էլ, չի կարող տարեկան գոնե մեկ այնգամ լինել այդ գյուղերից յուրաքանչյուրում: Կա'մ պետք է մարզպետարանները փոքրանան և կառավարման ավելի լուրջ համակարգ դառնան, կա'մ պետք է խոշորանան համայնքները: Ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կլինի, որ համայնքների ղեկավարները նշանակովի լինեն, ինչպես դա եղավ Երևանի պարագայում: Տարբեր վարչական շրջանների ղեկավարները նշանակվում են, ոչ թե ընտրվում: Ֆինանսական ռեսուրսները մեկտեղվում են»,- նշեց ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա տեսակետին համակարծիք չէ ԲՀԿ-ական Լյովա Խաչատրյանը: «Ինձ համար անհասկանալի է հանրաքվեի իրավական կարգավիճակի բացակայությունը: Հանրաքվեն կարող է «ոչ» ասել, կառավարությունը կարող է համայնքների խոշորացումը կյանքի կոչել: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչի՞ համար ենք մենք այդքան գումար վատնում, որ համայնքները խոշորանան»,- նշեց Խաչատրյանը:
Նրա կարծիքով՝ այս ծրագիրը անարդյունավետ է, չկա որոշակիություն, ուստի պետական միջոցներից շուրջ 45 միլիոն դրամ տրամադրել այս ծրագիրը կյանքի կոչելու համար պարզապես անիմաստություն է: «Այդքան գումարով կարելի էր այդ համայնքների բազմաթիվ հարցերը լուծել, ոչ թե մտածել դրանց խոշորացման մասին: Եթե հանրաքվե ենք անցկացնու, որը իրավական ուժ չունի, ապա այդ գորընթացը ի՞նչ իմաստ կարող է ունենալ» ,- ասաց Խաչատրյանը ՝հավելելով. «Սա լրիվ նման է այն պատմությանը, որ Մոզամբիկից մարդ են կանչում, որ մեզ ծիրան պատվաստել սովորեցնեն»: