կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-06-10 06:30
Հասարակություն

Ներկայացվել է "ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ"-ը

Ներկայացվել է "ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ"-ը
Հանրային խորհրդում այսօր ներկայացվեց "ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ"-ի նախագիծը, որին մասնակցել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Ինչպես "Երկիր"-ին տեղեկացրեցին Հայաստանի տարածքային կառավարման նախարարության հասարակայության հետ կապերի բաժնից "ՀՀ համայնքների խոշորացման եւ միջհամայնքային միավորումների ձեւավորման հայեցակարգ"-ի մոտեցումները 2009 թվականին ի գիտություն է ընդունվել ՀՀ կառավարության կողմից, սակայն փաստաթղթի եւ դրանից բխող միջոցառումների ծրագրի լրամշակման աշխատանքները շարունակվում են: Փաստաթղթի ներկայացումից հետո տեղի ունեցել մտքերի փոխանակում, ինչպես նաեւ հնչել են առաջարկություններ: Ելույթ ունեցողները հիմնականում անհրաժեշտ համարեել համայնքների խոշորացումն եւ միջհամայնքային միավորումների ձեւավորումը: Նիստում առաջարկվել է գործընթացն իրականացնելիս հաշվի առնել համայնքների մի շարք`տարածքային, ենթակառուցվածքային եւ այլ առանձնահատկությունները: Նշենք նաեւ, որ հնչեցված առաջարկությունները հաշվի կառնվեն փաստաթղթի լրամշակմամբ զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից: