կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-05-20 11:49
Քաղաքական

Շատ կարևոր է համայնքների խոշորացման հարցը. Վարդևան Գրիգորյան

Շատ կարևոր է համայնքների խոշորացման հարցը. Վարդևան Գրիգորյան
Հայտնել ենք, որ ԱԺ-ում մշտական հանձնաժողովների նախագահներ են ընտրում: Տարածքային կառավարման և գյուղատնտեսության հանձնաժողովի նախագահ առաջադրվեց «Ծառուկյան» դաշինքից Վարդևան Գրիգորյանը: Նա, զեկուցելով ոլորտում նախատեսվող աշխատանքների մասին, շեշտեց, որ գիտակցում է հանձնաժողովի նախագահի պատասխանատվությունը, միևնույն ժամանակ, կարծում է, որ իր խորհրդարանական փորձը թույլ կտա այդ պատասխանատվությունը պատվով կատարել:

Գրիգորյանի խոսքով՝ իր զեկույցում ներկայացնում է որոշակի մոտեցումներ, որոնք ընտրվելու դեպքում ծրագրում է կյանքի կոչել, սակայն դա չի նշանակում, որ առաջարկների ընդունում ու համագործակցություն չի լինելու: «Առաջինը տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտի շուրջ կատարվող աշխատանքներն եմ կարևորում: Շատ կարևոր է համայնքների խոշորացումը. գործընթացը սկսվել է, շարունակվում են քննարկումներ մյուս համայնքներում իրագործելու համար: Այդ ամենը պետք է գտնվի հանրության ուշադրության կենտրոնում: Հաջորդ կարևոր խնդիրը տարածքային համաչափ զարգացման հարցն է: Կարևորում եմ նաև սահմանամերձ համայնքներին տրվող արտոնությունները»,- ասաց նա՝ հավելելով, որ նախատեսվում է նաև սահմանամերձ համայնքների ֆինանսական հնարավորությունների ընդլայնում:
 
Գրիգորյանը նշեց նաև, որ նախատեսվում է աշխատանքներ տանել չօգտագործվող գյուղատնտեական տարածքների մշակման ուղղությամբ, դրանց ոռոգման հարցի լուծումներ գտնել: Նախատեսվող անելիքների շարքում նա նշեց նաև նպատակային վարկերի տրամադրման, գյուղատնտեսության ապահովագրության հետ կապված գործողությունները:
 
Գրիգորյանը կարևորեց նաև բնապահպանության ոլորտը, շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված անելիքները, էկոլոգիական քաղաքականության հետ կապված աշխատանքները:
 
Նա խոստացավ թափանցիկ աշխատել: