|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ձայների՝ 70 կողմ, 14 դեմ եւ 19 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստում ընդունեց համայնքների խոշորացման նախագիծը: Քվեարկությունից առաջ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ մայիսի 17-ի հանրաքվեի արդյունքները, որոնք նա երեկ պահանջել էր ՏԿԱԻ նախարարի առաջին տեղակալից, ու որոնք կցված չէին քննարկվող նախագծին, այսօր արդեն բաժանվել են պատգամավորների:
«Կոչ եմ անում գործընկերներիս՝ քվեարկությունից առաջ ուշադիր լինել այս արդյունքների նկատմամբ, քանի որ այս համայնքների բնակչությունը դեմ է քվեարկել խոշորացման ծրագրին: Կոչ եմ անում հարգել համայնքների բնակիչների կամքը»,- ասաց նա:
Ի պատասխան, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասաց. «Քվեարկության արդյունքները, ըստ քննարկվող հարցի, պարտադիր չէին, որ լինեին, սակայն Ձձեր խնդրանքով են դրանք ներկայացվել: Խնդիրն ընդամենը վերաբերում էր նախագծին»: