Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը:
ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ` ասելով, որ ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ է համայնքների խոշորացմանը` համարելով, որ մի քանի սկզբունքային սխալներ է օրինագիծը պարունակում:
Առաջինը` պետք է մոռանալ ու չօգտագործել համայնքների խոշորացում արտահայտությունը, որովհետև դա ոչ միայն սոցիալ-հոգեբանական, այլև պրակտիկ բացասական ազդեցություն է թողնում համայնքներում ապրող մարդկանց վրա:
Երկրորդ սխալը, ըստ պատգամավորի, այն է, որ սահմանադրական փոփոխություններով սկզբունքորեն նոր լուծումներ են առաջարկվում, և դեկտեմբերի 6-ից հետո, եթե սահմանադրական փոփոխություններն ընդունվեն, ապա ունենալու են լրիվ նոր իրավական հիմքեր` նմանատիպ խնդիրները կարգավորելու համար` սկզբունքորեն նոր վարչատարածքային բաժանում, սկզբունքորեն նոր ՏԻՄ իրավական ռեժիմ:
«Մյուս կարևոր հարցը այն է, որ քանի դեռ երկրում չկա տարաբնակեցման մասին օրենք, և մենք չգիտենք համայնքների զարգացման տնտեսական ռեսուրսների արդյունավետ օգտագործման համալիրը, համարում ենք ոչ ճիշտ մոտեցում այս ձևով փորձել, թեկուզ փորձնական, իրացնել համայնքների խոշորացման այս ծրագիրը: Մենք հակված ենք սոցիալ-տնտեսական շրջանացման հիմքով նոր վարչատարածքային բաժանմանը, քան թե մեխանիկորեն համայնքները իրար միավորելու պարզ սխեմային, որը մենք համարում ենք սխալ՝ տնտեսական տեսակետից, որովհետև շատ բնակիչներ կարող են լքել այն բնակավայրերը, որտեղ հարյուրավոր տարիներ իրենց նախնիներն են ապրել»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ըստ պատգամավորի` գործող Սահմանադրության 11-րդ հոդվածը ամրագրում է, որ համայնքների միավորման կամ բաժանման սկզբունքները սահմանվում են օրենքով, և չունենալով այդ օրենքը` կառավարությունը փորձում է փաթեթով փոխել սկզբունքները, ինչը իրավական տեսակետից հակադրվող մոտեցում է:
«Դրա արդյունքում մենք ունենք Սահմանադրությանը հակասող օրենքի նախագիծ: Այս նախագիծը աղավաղում է հանրաքվեի սկզբունքը: Ինչի՞ համար է այս շտապողականությունը: Սպասեինք հանրաքվեին, այս նախագիծը կլրամշակվեր: Համարում ենք, որ թե\' տնտեսական, թե\' սոցիալական, թե\' իրավական տեսակետից բացասական է այս նախագիծը: Մենք դեմ ենք քվեարկելու այս նախագծին»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Գալուստ Սահակյանը արձագանքեց, որ այս նախագիծը երկու տարի է՝ մշակվում էր, և ոչ ոք չգիտեր, որ պետք է ձեռնարկվեն սահմանադրական փոփոխություններ, և հարկավոր չէ բարդացնել այս նախագիծը: