|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց հայաստանյան մի շարք համայնքներում անցկացնել համայնքների խոշորացման վերաբերյալ հանրաքվե: Լոռու մարզում հանրաքվե կանցկացվի Թումանյանի, Մարցի, Քարինջի, Լորուտի, Շամուտի, Աթանի, Ահնիձորի համայնքներում:
Սյունիքի մարզում հանրաքվե կանցկացվի Շինուհայրի, Տաթևի, Հալիձորի, Հարժիսի, Սվարանցի, Խոտի, Տանձատափի, Քաշունիի համայնքներում: Տավուշի մարզում` Դիլիջանի, Հաղարծինի, Թեղուտի, Գոշի, Աղավնավանքի, Խաչարձանի, Հովքի համայնքներում, ևս հանրաքվե կանցկացվի:
Նախագիծը ներկայացնող ՏԿԱԻ նախարար Արմեն Երիցյանը նշեց, որ հանրաքվեի անցկացման համար ԿԸՀ-ին հատկացվելու է 42 միլիոն 586 հազար 78 դրամ, իսկ ոստիկանությանը` 1 միլիոն 956 հազար դրամ։
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ նշեց, որ նախագծով սկիզբ է դրվում համայնքների խոշորացմանը, որը որևէ դժգոհութոյւն և վիճելի հարց առաջ չի բերել: «Սա լինելու է շարունակական»,- ասաց նա: