|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթով ներկայացրեց իր մտահոգությունները՝ այս օրենքի նախագծի հետ կապված: Ըստ նրա՝ համայնքների խոշորոցման խնդիրն ավելի շատ պետք է դիտարկել բազմակողմանի, որպեսզի հնարավոր լինի հասկանալ այս գործընթացի թերի կողմերը:
«Նենց չի, որ եթե համայնքի ղեկավարը մեջտեղից ճղվի, համայնքի խնդիրները լուծվելու են: Նրա փողերն ու հնարավորություններն իքս քանակի են, նա չի կարող ավելին անել: Այսինքն` ամեն ինչ պետք է նայել էվոլյուցիայի մեջ: Կյանքը ցույց է տալիս, որ պրոբլեմները շատ են` տեղական բյուջեների ձևավորման առումով: Իմ քաղաքական գնահատականը հետևյալն է՝ հիմա եթե այս գործընթացում ուզում ենք հեղափոխություն անել, պետությունը պատրա՞ստ է հետևողական տանել մինչև վերջ, պետությունն ունի՞ այդքան ներուժ, որ այս ռեֆորմն իրականացնի, թե՞ կարող ա՝ արդյունքում մի դիստրոֆիկ բան ստանանք, թե՞ կարող ա՝ արդյունքում ավելի վատանա վիճակը, հակամարտություններ առաջանան համայնքների և կենտրոնի միջև»,- մտահոգություն հայտնեց Մելքումյանը:
Նրա բնորոշմամբ`այս պիլոտային ծրագրի մեջ կան նաև դրական բաներ, սակայն ռիսկերը մեծ են: «Եթե մասնավորն այստեղ որոշակի ներդրումներ անի, լավ կլինի: Օրինակ` Դիլիջանում Ռուբեն Վարդանյանը՝ ինչպես Տաթևի սխեման: Եթե մենք այս ուղղությամբ գնանք, ենթադրում եմ, որ մի քանի տարի հետո Հայաստանում պետք է 300 համայնք մնա»,- ասաց պատգամավորը: