կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-22 17:40
Իրավական

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավորն անսպասելի որոշում կայացրեց

Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործով դատավորն անսպասելի որոշում կայացրեց

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը պետք է հրապարակեր քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատավճիռը: Yerkir.am-ի լրագրողը դատարանից հայտնում է, որ դատավորն անսպասելի որոշում կայացրեց դատաքննությունը վերսկսելու վերաբերյալ: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 4-ին:

Հիշեցնենք, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը տեղի էր ունեցել 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը: Համաձայն գործի նյութերի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին է պատվիրել Արթուր Սաֆարյանի սպանությունը, ապա Մովսեսին սպանել Դավթաշենում գործող «Մագնում» հյուրանոցում և դիակը տեղափոխել ու նետել Զովունի- Քանաքեռավան տանող ճանապարհին գտնվող կոյուղու դիտահորը: Մոսոյի դիակն այդպես էլ մինչ օրս չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է այնպես արել, որ նա հեռանա երկրից:

Հեշեցնենք, որ Իսրայել Սարգսյանը նախքան ձերբակալվելը եղել է «Դուքենդո» կարատեի ֆեդերացիայի անվտանգության ծառայության պետը, իսկ 1998-ին դատապարտվել է Արմեն Տեր-Սահակյանի հայտնի բանդայի կազմում սպանություն և սպանության փորձ կատարելու համար: