Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով այսօրվա դատական նիստը սկսվեց 1 ժամ ուշացումով: Ըստ նիստը նախագահող դատավոր Բեկթաշյանի՝ պատճառը ամբաստանյալին սպասելն էր, որին, ինչպես հայտնի դարձավ, չէին բերել դատարան: Իսրայել Սարգսյանի չներկայանալու վերաբերյալ դատարանը որևէ գրություն չէր ստացել:
Այսպիսով` Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվող այսօրվա դատական նիստը հետաձգվեց, հաջորդը նշանակվեց հուլիսի 17-ին:
Հիշեցնենք, որ Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել և կրել հրազեն հանդիսացող ատրճանակ և ռազմամթերք հանդիսացող 3 փամփուշտ, ինչպես նաև ապօրինի ձեռք է բերել ու պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության 4 ճայթիչներ և նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն և շագանակագույն գլանաձև արկային վառոդի` թվով 5 հատիկ: