Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր սպանության գործից անջատված գործի քննությունը:
Այս գործով ամբաստանյալի աթոռին նախկին ոստիկան, Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի դստեր կնքահայր Տիգրան Ասատրյանն է, ում նախկինում մեղադրանք էր առաջադրվել բուն՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով: Այդ գործով նրան մեղադրանք էր առաջադրվել ՔՕ 38-104 հոդվածով (սպանության կազմակերպումը կամ դրան օժանդակելը՝ շահադիտական նպատակներով), բացի այդ՝ նա մեղադրվում էր նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը թաքցնելու մեջ:
Սակայն ներկայումս Ասատրյանին մեղադրանք է առաջադրված միայն ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Նրա նկատմամբ, որպես խափանման միջոց, ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը: Հիշեցնենք, որ Սաֆարյանի սպանության գործով դատաքննության ընթացքում հայտնի դարձավ, որ Տ. Ասատրյանը ձայնագրել է իր և գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի խոսակցությունն ու հանձնել նախաքննական մարմնին: Ըստ Ասատրյանի՝ հենց այդ ձայնագրություն էլ իր ալիբին է: Արաբկիրի դատարանում քննվող գործով մեղադրական եզրակացության համաձայն՝ Տիգրան Ասատրյանը քննությամբ չպարզված անձից և չպարզված ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք է բերել և իր բնակության վայրում պահել հրազեն հանդիսացող «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակ, ռազմամթերք հանդիսացող՝ «Նագան» տեսակի ակոսափող թմբուկավոր ատրճանակների համար նախատեսված 50 հատ մարտական փամփուշտներ, 5 հատ ատրճանակային փամփուշտներ, 3 հատ «Ֆ-1» տեսակի նռնակներ, 2 հատ «ՈւԶԳՌՄ» տեսակի և 1 հատ «Ջ-1» տեսակի նռնակների պայթուցիչներ, որոնք հայտնաբերվել են նրա տան խուզարկության ընթացքում։
Այսօրվա՝ առաջին դատական նիստին չէր ներկայացել մեղադրող դատախազ Փանոսյանը,այդ իսկ պատճառով դատական նիստը հետաձգվեց: