Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալ Իսրայել Սարգսյանի նկատմամբ շարունակվում է ուժեղացված հսկողությունը: Եթե նախորդ դատական նիստում, բացի ուղեկցող գումարտակից, նրան ուղեկցում էին նաև ոստիկանության հատուկ նշանակության 3 ջոկատայիններ, ապա այս նիստում նրանց թիվը 6-ն էր: Նշենք, որ շուրջ 10 ամիս տևած դատաքննության ընթացքում մեղադրյալի նկատմամբ երբևէ նման հսկողություն չէր սահմանվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ, Yerkir.am-ին հասած որոշ տեղեկություններով՝, իրավապահ մարմինները օպերատիվ տեղեկություններ են ստացել այն մասին, որ Իսրայել Սարգսյանի դեմ մահափորձ է ծրագրվում, և դա կանխելու նպատակով անվտանգության միջոցառումներ են ձեռնարկվել նրան դատարան տեղափոխելու և դատարանում պահելու ընթացքում: Այս կապակցությամբ Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ոստիկանություն՝ ճշտելու.
1. Ի՞նչ նպատակ էր հետապնդում Իսրայել Սարգսյանի նկատմամբ հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցների կողմից հսկողություն սահմանելը:
2. Արդյո՞ք «Նուբարաշեն» ՔԿՀ-ն դիմել է ոստիկանությանը` Իսրայել Սարգսյանին դատարան բերելու ճանապարհին և դատարանում նրա անվտանգությունն ապահովելու հարցով:
3. Ճի՞շտ է, որ իրավապահները տեղեկություններ են ստացել Իսրայել Սարգսյանի կյանքին սպառնացող վտանգի վերաբերյալ:
Ի պատասխան մեր հարցմանը, ոստիկանությունից ասել են, որ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանին հատուկ նշանակության ջոկատայինների ուղեկցությունը դեպի Կենտրոն-Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան կատարվել է օպերատիվ-ծառայողական նկատառումներով: