Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց քրեական հեղինակություն Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով դատաքննությունը: Այսօրվա նիստում ցուցմունք տվեց գործով վկա Հայկ Մարգարյանը` երգիչ ՀՏ Հայկոն:
Նա հայտնեց, որ, որքանով հասկացել է, դեպքի օրը սպանության գործով կասկածյսլն իր Pub-ում է եղել: «Էն ժամանակ իմ մոտ անվտանգություն էին պահում մարդիկ, ովքեր էս մարդու հետ կապ ունեն (նկատի ունի Իսոյին)»,- ասաց Հայկը` նշելով, որ իր ակումբի սնվտանգության հետ կապված հարցերով զբաղվել է ոմն Տիկո, ով աշխատել է կարատեի ֆեդերացիայում:
Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանն ասաց, որ Տիկոն իր տեղակալն է, և որ Հայկոն նախքան ակումբի բացվելն իր ու Տիգրանի հետ է հանդիպել, պայմանագիր կնքել: «Դու ինձ հետ ես հանդիպել, Հա\'յկ, մի սնգամ է եղել, երևի չեք հիշում, մի անգամ էլ դեպք եղավ` եկա ձեզ մոտ»,- ասաց ամբաստանյալը:
Հարցին` արդյո՞ք 2014-ի հունվարի 26-ի լույս 27-ի գիշերը ամբաստանյալին տեսել է իրենց ակումբում, Հայկոն պատասխանեց` չի հիշում:
Այս պահին հետազոտում են գործում եղած ապացույցները: