|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, երեկ բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը և ևս երկու ամսով երկարաձգել քրեական աշխարհում հայտնի Կայարանցի Թևոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով մեղադրյալներից Տիգրան Ասատրյանի կալանքի ժամկետը: Այս մասին yerkir.am-ին հայտնեց Ասատրյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանը:
Նա նշեց, որ վճիռն անպայման բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ դատարանում: Թե ի՞նչ հիմքերով է այս անգամ դատարանը որոշել երկարաձգել կալանքը, և ի՞նչ հակափաստարկներ է ներկայացրել պաշտպանական կողմը, կհայտնենք առաջիկայում:
Հիշեցնենք, որ Տիգրան Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով (ապօրինի կերպով հրազեն և ռազմամթերք ձեռք բերել, պահել և կրել) և 335 հոդվածի 1-ին մասով (հաստատապես հայտնի նախապատրաստվող ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մասին չհայտնելը):