Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ, մեկնարկեց նախորդ տարվա հունվարի 27-ին քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր` Արթուր Սաֆարյանի սպանության գործով առաջին դատական նիստը:
Նշենք, որ այս գործով կալանավորվել էին Իսրայել Սարգսյանը և Տիգրան Ասատրյանը, սակայն վերջինիս նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել էր, իսկ գործի վարույթը նրա մասով` անջատվել:
Իսրայել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ «նա կազմակերպել եւ օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով ապօրինաբար, դիտավորությամբ զրկել է կյանքից Մովսես Ներսիսյանին, բացի այդ` ապօրինի ձեռք է բերել եւ կրել է հրազեն հանդիսացող «ՏԿ» մոդելի ատրճանակ ու ռազմամթերք հանդիսացող` 3 հատ 5.6 մմ տրամաչափի փամփուշտներ, նաեւ ապօրինի ձեռք է բերել ու իր փաստացի բնակության վայր` ք. Երեւան Կոմիտասի պող. 27/1 շենքի բն. 7 հասցեին հարող տարածքում գտնվող ավտոտնակում առկա երկաթյա պահարանում պահել ռազմամթերք հանդիսացող` նպատակային օգտագործման համար պիտանի, գործարանային արտադրության «ԷԴՊ» տեսակի էլեկտրական թով 4 հատ ճայթիչներ եւ նետողական պայթուցիկ նյութերի շարքին դասվող` գործարանային արտադրության դեղնաշագանակագույն եւ շագանակագույն գլանաձեւ արկային վառոդի` թվով 5 հատ հատիկներ»: