Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը շնորհավորական ուղերձ է հղել հունիսի 1-ի տոնի կապակցությամբ:
«Սիրելի մանուկներ, հարգելի ծնողներ:
Շնորհավորում եմ Ձեզ երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ցանկանում եմ, որպեսզի բոլոր մանուկները մեծանան ընտանիքներում, ստանան ծնողների ջերմությունն ու սերը՝ դառնալով ապագայի լուսավոր կերտողներ:
Դեռևս տասնամյակներ առաջ ստեղծված այս տոնը յուրաքանչյուր տարին մեկ անգամ հնարավորություն է տալիս բոլորիս ուշադրությունը կենտրոնացնել երեխաների պաշտպանության արդի հիմնախնդիրների վրա, մշակել նոր գաղափարներ, որոնք կդառնան նոր բարեփոխումների և ծրագրերի հիմքը:
Երեխաների պաշտպանության համար պատասխանատու է պետական յուրաքանչյուր մարմին, հասարակության յուրաքանչյուր անդամ, այդ պատճառով նրանց առնչվող մեր բոլոր որոշումները պետք է լինեն երեխայակենտրոն և ուղղված լինեն նրանց համար արժանապատիվ կյանք և ապագա ապահովելուն:
Երեխաները ամենօրյա հոգատարության և ջերմության կարիք ունեն, ու թեև պետությունն այսօր հնարավորինս լավ պայմաններում ապահովում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների խնամքը, միևնույն է ընտանեկան միջավայրում ստացած ջերմությունն ու սերը անփոխարինելի են:
Եվ պատահական չէ, որ երեխաների պաշտպանության ոլորտում այսօր իրականացվող բարեփոխումները միտված են յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովմանը:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ այս տոնի կապակցությամբ, բոլոր երեխաներին մաղթում եմ առողջություն, անհոգ մանկություն և վառ տպավորություններով լի օր»: