|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Կառավարությունը պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի որեւէ խնդրահարույց հարց չի կարող բովանդակային քննարկել, քանի դեռ չի ստացել ՍԴ որոշումը' ամբողջությամբ. լրագրողներին այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` հավելելով, որ կստանան որոշումն ու նոր միայն մանրամասն ու ամբողջական կանդրադառնան այդ հարցերին:
Լրագրողների հարցին' վերահաշվարկի մասին դրույթը ի՞նչ է նշանակում, արդեն իսկ գանձված վճարները հե՞տ են վերադարձվելու, նախարարը պատասխանեց նույնը` կստանան ՍԴ որոշումը եւ արդեն լիարժեք, ամբողջական տեղեկատվություն կտրամադրեն: Այս պահին, նշեց նախարարը, պարզաբանում տրամադրվեց այն մասով, որը վերաբերում է իրավական ձեւակերպումներին, թե որոշումն ինչ է ենթադրում:
Հարցին' ՍԴ որոշումը չի՞ ազդի կառավարության վարկանիշի վրա, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե ինքն այդպիսի խնդիր չի տեսնում, եւ ընդգծեց, որ յուրաքանչյուր մարմին եւ յուրաքանչյուր անձ ունի իր գործառույթները եւ պետք է դրանք պատշաճ իրականացնի: