կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-01 12:00
Հասարակություն

Մեր ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ. Արտեմ Ասատրյան

Մեր ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ. Արտեմ Ասատրյան

Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ,

Ջերմորեն շնորհավորում եմ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: 
Հարգանք և խոնարհում Ձեր ավանդի, աշխատանքի և բարի խորհուրդների համար, որոնք ավագի իմաստությամբ փոխանցում եք սերունդներին:

Մեր օրերում շատ բան տեսած, պատերազմի թոհուբոհով անցած, զրկանքներ կրած, բայց միևնույնժամանակ ապագայի հույսը վառ պահած ավագ սերնդին ոչնչով զարմացնել հնարավոր չէ:

 Բարեկեցիկ ծերություն և հոգատար վերաբերմունք, ահա այն բանաձևը, որն անհրաժեշտ է վաստակած հանգիստը հնարավորինս արժանավայել դարձնելու համար:

Որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, կարող եմ վստահեցնել, որ մեր ամենօրյաաշխատանքում մեծ դեր է հատկացվում տարեցների հիմնախնդիրների լուծմանն ուղղված առարկայական ծրագրերին: Մենք շարունակելու ենք տարբեր սոցիալական ծառայություններիմիջոցով մեր տարեցների համար արժանապատիվ կյանք ապահովել և նպաստել հասարակական, սոցիալ-տնտեսական կյանքին նրանց ակտիվ մասնակցությանը: 

Հավաստիացնում եմ, որ մենք ճիշտ ուղի ենք որդեգրել մեր առջև դրված նպատակներն իրագործելուհամար և Ձեր բարի խորհուրդները, Ձեր փորձը կարևոր ուղեցույց են մեր ճանապարհին: 

Մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և հավատ վաղվա օրվա հանդեպ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարության Հասարակայնության հետ կապերի բաժին