կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 14:43
Հասարակություն

Մենք դեռ պետք է ուսումնասիրենք ՍԴ որոշումը. Արտեմ Ասատրյան

Մենք դեռ պետք է ուսումնասիրենք ՍԴ որոշումը. Արտեմ Ասատրյան

Այսօր ՀՀ ՍԴ-ն «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի մի քանի դրույթներ հակասահմանադրական ճանաչեց: Ինչպե՞ս են մեկնաբանում ՍԴ-ի որոշումը ՀՀ կառավարության ներկայացուցիչները, մասնավորապես` դատական նիստին որպես հրավիրյալ կողմ ներգրավված ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

 

Ըստ ԳԱԼԱ-ի` Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով որոշմանը, ասաց հետեւյալը. «ՍԴ-ն սահմանադրական արդարություն իրականացնող բարձրագույն մարմին է, եւ բնականաբար, բոլոր պետական կառավարման մարմինները, ՏԻՄ-ը, պաշտոնատար անձինք, իրավաբանական եւ ֆիզիկական անձինք պարտավոր են կատարել այդ որոշումները: Մենք կուսումնասիրենք որոշման բովանդակությունը, եւ կարծում եմ լրացուցիչ հետո մենք տեղեկատվություն կտրամադրենք»:

 

«Նման ելք կանխատեսո՞ւմ էիք» հարցին Ա. Ասատրյանը տվեց հետեւյալ պատասխանը. «Ճիշտն ասած՝ կանխատեսումներ չէինք անում մենք»: Դիտարկմանը, թե` վստահաբար ամիսներ շարունակ պնդում էիք, որ օրենքը ճիշտ է եւ հակասահմանդրական չէ, Արտեմ Ասատրյանը արձագանքեց. «Կարծում եմ, որ բնական է, որ յուրաքանչյուր կողմը իր գործողությունները ի սկզբանե կառուցում է՝ հաշվի առնելով Սահմանադրությունը, մեր օրենքների պահանջները եւ այլն:

 

Հիմա այն որոշումը, ինչ որ կայացրել է ՍԴ-ն, բնական է: Դեռ մենք պետք է ուսումնասիրենք` հասկանալու համար դրա նաեւ բովանդակությունը ամբողջության մեջ, եւ մի բան վստահաբար պետք է ասեմ, որ ՍԴ-ն դա սահմանադրական արդարություն իրականացնող մարմին է, եւ որոշումը պարտադիր է բոլորի համար»:

 

Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: