Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրենքները, որոնք ընդունվել են, պետք է կատարվեն. լրագրողներին այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը' անդրադառնալով հարցին, թե հնարավոր չէ՞ր արդյոք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի գործարկումը կասեցնել` մինչեւ ՍԴ-ն համապատասխան որոշում կկայացներ:
«Քաղաքացիներն ու քաղաքական ուժերն էլ ունեն ցանկացած հարցով դատարան, այդ թվում` նաեւ ՍԴ դիմելու իրավունք, եւ ՍԴ-ն էլ իր լիազորությունների շրջանակներում ու սահմանված ժամկետներում իր որոշումները կկայացնի, եւ, բնականաբար, բոլորս պարտավոր կլինենք իրականացնել որոշումները, որոնք պարտադիր են կատարման»,- ասաց Արտեմ Ասատրյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ինչո՞ւ մինչեւ ՍԴ-ի որոշումը չի կասեցվում խնդրահարույց օրենքի կիրառումը, բանախոսը նշեց, թե խոսքն ընդունված եւ գործող օրենքի մասին է, որը գործում է Հայաստանում, եւ ցանկացած օրենք, բնականաբար, կարելի է նաեւ բողոքարկել, ու այդ ձեւաչափով կասեցնել երկրում տեղի ունեցող ցանկացած գործընթաց:
«Բնականաբար, դա այդպես չի կարող լինել, այդ գործընթացներն ընթանում են, եւ զուգահեռ, կարծում եմ, ամեն ինչ իր ժամանակին, երբ որոշումները կկայացվեն, իր տեղը կընկնի: Այդ առումով որեւէ պրոբլեմ չեմ տեսնում»,- եզրափակեց Արտեմ Ասատրյանը: