Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց թե ինչ խնդիր կա, որ թոշակների վճարումներն ուշացվում են: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, թե համաձայն կառավարության ընդունած որոշման ու վարչապետի ցուցումի, յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օևրվանհից սկսած կվճարվեն կենսաթոշակները ու նաեւ կոչ է արվել քաղաքացիներին ամսվա առաջին կամ երկրորդ օրը չգնալ փոտային բաժանմունքներ:
«Հիմա այս ամսիս, քանի որ երրորդ աշխատանքային օրը ամսի 5-ն էր, մենք սկսեցինք ամսի 4-ից վճարումները: Ուղղակի 2-3-ը ոչ աշխատանքային օրեր են եղել, սակայն քաղաքացիները գնացել են փոտային բաժանմունքներ. Սա է եղել խնդիրը` այլ խնդիր չկա»,- նշեց նախարարը:
Վարչապետը հետաքրքրվեց` տեխնբիկապես հնարավոր չէ՞ արդյոք մեկ օր առաջ գցել վճարումները, ինչին ԱՐտեմ Ասատրյանը պատասխանեց, թե տեխնիկապես հնարավոր չէ, քանի որ մինչեւ ամսի 31-ըմ ընդունված Դիմումների վերաբերյալ որոշումներ են կայացվում: Այսինքն` մեկ աշխատանքային օր էլ անհրաժեշտ է, որ կենտրոնացված համակարգով որոշումներ կայացվեն, որպեսզի նախորդ ամսվա մինչեւ վերջին օրը դիմում-բողոքներով դիմած քաղաքացիների իրավունքները հաջորդ ամսվա հենց սկզբից իրացվեն:
«Որեւէ խնդիր չկա, բացարձակ պրոբլեմ չկա, ուղղակի մենք պետք է տեղեկացվածությունն ապահովենք. Մենք յուրաքանչյուր ամսվա վճարումների օրը պետք է քաղաքացիներին տեղեկացնենք, թե հաջորդ ամսվա որ օրվանից են սկսվելու քաղաքացիների վճարումներն ավելի հասանելի միջոցներով»,- նշեց Արտեմ Ասատրյանը: