Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը նշեց, որ 2018 թ.-ին նախարարությանը տրամադրված բյուջեն ուղղված է սոցիալական ծրագրերի շարունակական ապահովմանը։ «Բոլոր քայլերն ուղղված են նույն նպատակին՝ քաղաքացու կյանքը ՀՀ-ում լավացնելուն։ Բնականաբար, ես այն կարծիքին չեմ, որ մեկ օրում, մեկ ամսում հնարավոր է միանվագ որևէ միջոցառում իրականացնելու միջոցով այդ խնդիրներին լուծում տալ»,- նշեց նախարարը։
Դիտարկմանը` սոցիալական ծրագրերին ուղղված թվերը նվազում են, բայց չեն կրճատվում գործուղումների ծախսերը, պետական ապարատի աշխատակիցների մեքենաների սպասարկման համար տրամադրվող միջոցները, Արտեմ Ասատրյանն արձագանքեց. «Վստահ չեմ, որ ձեր տեղեկատվությունը ճիշտ է։ Ես նման թվերի չեմ տիրապետում»։