կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-11-01 18:16
Հասարակություն

''Փոշիացում'' բառն այնքան էլ տեղին չէ. Արտեմ Ասատրյան

''Փոշիացում'' բառն այնքան էլ տեղին չէ. Արտեմ Ասատրյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը բացատրեց «Գործազրկության նպաստ» ծրագիրը նոր ծրագրերով փոխարինելու իմաստը:

 

«Զբաղվածության ոլորտին դիմում է այն անձը, ով աշխատանք է փնտրում, բայց եթե անձը չի փնտրում աշխատանք, ուրեմն կա անապահովության գնահատման համակարգ, աղքատության նպաստ, որն էլ գնահատում է անձի կարիքավորության աստիճանը»,- ասաց նախարարը:

 

Նա նշեց, որ մի դեպքում գործազուրկ քաղաքացին կստանա սոցիալական աջակցություն, մյուս դեպքում` կընդգրկվի առավել ակտիվ ծրագրերում` նպատակով, որ ծրագրի ավարտից հետո աշխատաշուկայում դառնա մրցունակ ու զբաղված: Իսկ դրան կնպաստեն ծրագրով նախատեսված` մասնագիտական ուսուցման և վերապատրաստումների դասընթացները: «Ընթացքում բոլորը կարող են իրականացնել այդ ծրագրերի մոնիտորինգը, թե որքանով են դրանք արդյունավետ եղել»,- ասաց նախարարը:

 

Հարցին` ե՞րբ է հայտնաբերվել, որ գործազուրկների նպաստների 94 տոկոսը փոշիացվել է, Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ «փոշիացում» բառը այնքան էլ տեղին չէ, իսկ վարչապետը հստակ նշել էր, որ «Գործազուրկների նպաստ» ծրագրում ընդգրկված են եղել մարդիկ, որոնք աշխատանք փնտրողներ չեն եղել: «Մենք դրա մասին խոսել ենք դեռ մեկուկես տարի առաջ: Հիմա նոր ծրագրերով նպաստներն ավելի հասցեական են տրվելու: Եվ եթե ծրագրով նախատեսված գործազուրկի վեց ասմվա զբաղվածությանը չհասնենք, կնշանակի, որ ծրագիրն իր նպատակին չի հասել»,- ասաց նախարարը: