կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-09-27 16:36
Հասարակություն

Հայաստանը չի շրջանցել երկրի բնակչության ծերացմանն առնչվող մարտահրավերները. Արտեմ Ասատրյան

Հայաստանը չի շրջանցել երկրի բնակչության ծերացմանն առնչվող մարտահրավերները. Արտեմ Ասատրյան

Երևանում սեպտեմբերի 27-ին մեկնարկել է Ծերացման հիմնահարցերին նվիրված միջազգային երկօրյա գիտաժողովը: Գիտաժողովի նպատակն է ներկայացնել Հայաստանի Հանրապետության կողմից Ծերացման հարցերով Մադրիդյան միջազգային գործողությունների ծրագրի իրականացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև փոխանակել  տարբեր երկրների կողմից ծերացման հետևանքների հաղթահարման ուղղությամբ տարվող ծրագրերը: 

Գիտաժողովի ավարտին՝ քննարկումների ընդհանրացման արդյունքում առաջարկվելու են  ծերացող բնակչություն ունեցող երկրների առջև ծառացած նմանատիպ մարտահրավերները հաղթահարելու լուծումներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կարևորելով Ծերացման հիմնահարցերին նվիրված  գիտաժողովիանցկացումը Հայաստանում,  նշել է, որ   Հայաստանը  աշխարհի շատ երկրների նման   չի շրջանցել երկրի բնակչության ծերացմանն առնչվող  ևդրանից բխող հիմնախնդիրները լուծելու մի շարք մարտահրավերներ:

«Ստորագրելով Ծերացման Մադրիդյան Ռազմավարությունը, Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է իր երկրում իրականացնել այդփաստաթղթի դրույթները, մասնավորապես`10 հանձնառությունները, որոնք էլ հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության համարմշակելու իր ազգային ռազմավարական ծրագիրը:  ՀՀ կառավարության կողմից վերջին տարիներին վարվող քաղաքականությունը սոցիալականծառայությունների տրամադրումն է գնահատված կարիքների սկզբունքի հիման վրա, որը իսկապես կարևորագույն մոտեցում է: Այսօր մենք չենքսահմանափակվում միայն պետության կողմից  դրամական միջոցների տրամադրմամբ, այլև փորձում ենք սոցիալական ծառայություններըմոտեցնել դրա կարիքը ունեցող մարդկանց, որտեղ լրջագույն դերակատարում ունի սոցիալական աշխատողի ինստիտուտը»,- ընդգծել է Արտեմ Ասատրյանը:

Նախարարը, անդրադառնալով միջազգային փորձին, կարևորել է գիտաժողովին ներկա արտերկրյա ներկայացուցիչների մասնակցությունը ևնշել, որ տարեցների ոլորտում նմանատիպ խնդիրներին  լուծումներ տալու՝  արտերկրյա գործընկերների  օրինակելի  փորձը  նորհեռանկարներ կստեղծի  ոլորտի զարգացման համար:

Գիտաժողովին  ներկայացվել է   Հայաստանի Հանրապետությունում տարեցների սոցիալական կարիքների և նրանց  սոցիալականծառայություններ տրամադրելու հայեցակարգում ներկայացված նոր մոդելների նկատմամբ պահանջարկի ուսումնասիրության տվյալներիվերլուծությունը:

Հետազոտությունն իրականացվել է ողջ հանրապետությունում՝ ըստ թիրախային խմբերի և կարիքների գնահատման մեթոդաբանության: Հետազոտության միջոցով վեր է հանվել տարեցների ոլորտում առկա կարիքները՝ ուղենշելով  դրանց լուծման համար անհրաժեշտ գործուն ծրագրեր  ու մեխանիզմներ:

Գիտաժողովի ընթացքում տարեցների ոլորտում ունեցած իրենց փորձն ու մոտեցումներն են ներկայացրել նաև մի շարք երկրների ոլորտիպատասխանատուներ: Գիտաժողովի կազմակերպմանը աջակցում են ՄԱԿ բնակչության հիմնադրամը, Կարմիր Խաչի հայկական և շվեյցարական ընկերությունները և Հայկական Կարիտասը:

 

 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն