Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սահմանադրական դատարանում շարունակվող` կուտակային կենսաթոշակային համակարգին վերաբերող այսօրվա նիստում ՍԴ անդամները հարցեր են տալիս աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին:
ՍԴ անդամ Ֆելքս Թոխյանը հարց տվեց, թե արդյո՞ք հաշվարկվել են սոցիալական ռիսկերը` համակարգը ներդնելու առումով: Արտեմ Ասատարյանը նախ սկսեց խոսել, թե ինչո՞ւ են համակարգը ներդրել` մասնավորապես խոսքը սկսելով նրանից, որ 1950-80-ականներին ծնվածների թիվը եղել է մոտ 80 հազար, և այժմ այդ սերնդի մարդիկ թոշակի են անցնում, այնինչ` 1990-ականներին ծնվածների թիվը կրկնակի քիչ է, և մեկ աշխատողին հասնում է երկու կենսաթոշակառու:
Սակայն Ֆ. Թոխյանը միջամտեց և խնդրեց նախարարին պատասխանել իր հարցին. «Ես համակարգի ներդրման պատճառները չէի ուզում լսել»:
Այնուհետև Ա. Ասատրյանը խոսեց այն մասին, որ հասարակությունը դեմ է արտահայտվում համակարգին, քանի որ չունի ամբողջական պատկերացում դրա մասին, կան անորոշություններ, հետեւաբար` մարդը չի էլ կարող կողմ լինել, և ստեղծված իրավիճակն ադեկվատ է: Սակայն երբ համակարգը սկսի գործել, և մարդիկ կարողանան իրենց անհատական հաշիվների վրա տեսնել իրենց գումարները, ապա արդյունքն այլ կլինի:
Ըստ նախարարի` այս համակարգը բավական բարդ է, որի նպատակը կենսաթոշակային տարիքում գտնվող մարդու բարեկեցությունը ապահովելն է: Ռիսկեր կան, և այդ առումով կառավարության կողմից համակարգին անցնելը քաջություն է: