Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արման Սահակյանը «բացարձակ պրովոկացիա» է համարում հրապարակված ձայնագրությանը, ըստ որի` նրա կինը հօգուտ ամուսնու նախընտրական գործունեություն է ծավալում: Yerkir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այդ խոսակցության մեջ Արաբկիրում ինչ-որ մարդկանց գրանցելու մասին ոչինչ չկա:
«Մի քանի օր է մնացել քարոզարշավին, երբ մենք որպես թեկնածու կհաստատվենք: Բնական է որոշակի նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Թե չէ` ի՞նչ գրանցումների մասին է խոսքը»,- ասաց Սահակյանը:
Մեր դիտարկմանը` Ձեր կինը չի հերքել, դեռ ավելին ասել է` «չէ, թող լինի, կասեք` ում ընտրի, բայց Արաբկիր ա պետք», նա պատասխանեց. «Ցանկացած մարդ, առավել ևս` իմ կինը, իմ թիմակիցները, բնական է, որոշակի նախապատրաստական աշխատանքներ պետք է տանեն: Բա եթե մարդու հարազատն իր ընտրվելու մասին չմտածի, ո՞վ պետք է մտածի: Ի՞նչ է ասել էդ մարդը, էդ մարդը հո չի՞ ասել` տարել ենք, գրանցել ենք»:
Ըստ Սահակյանի` ցանկացած թեկնածու էլ իր հարազատների միջոցով պիտի փորձի իր ռեյտինգային ձայները ապահովել: «Արաբկիրում 93 ռեյտինգային թեկնածու է առաջադրվել, ի՞նչ խնդիր կա այդտեղ, ինչ-որ փաստ կա՞, որ տարել, գրանցել են: Չեմ պատկերացնում` ինչի՞ մասին է խոսքը, առավել ևս` մարդու, որ առավոտից իրիկուն իր աշխատանքով է զբաղված»,- վրդովվեց նա, ապա ավելացրեց. «Ի՞նչ գրանցումների մասին է խոսքը, բոլորն էլ պիտի փորձեն իրենց չափով իրենց ձայները ապահովել»:
Մեր հարցին` ցանկացած միջոց ընդունելի՞ է ձայներ ապահովելու համար, արձագանքեց. «Ի՞նչ միջոցներ, օրինակ` դա ի՞նչ միջոց է, դուք այդ ձայնագրությունից ի՞նչ եք հասկանում: Ես, օրինակ, չեմ հասկանում, ցանկացած միջոցը ո՞րն է»:
Ձայնագրությունը՝ ստորեւ.