Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Մենք օրենքում ամրագրել ենք այն բոլոր պահանջները, որ ներկայացրել են ոչ իշխանական քաղաքական ուժերը»,- այսօր Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը` պատասխանելով այն հարցին, թե ինչո՞ւ էր Հանրապետական կուսակցությունը վրդովվել այն փաստից, որ քաղաքական ուժերը դեմ են կամ ձեռնպահ կառավարության ներկայացրած` կուտակայինի վերաբերյալ նախագծին:
Հակոբ Հակոբյանի խոսքով` օրենքն ունի երկու փուլ` ՍԴ որոշումից հետո ժամանակավոր որոշում` մինչև հիմնական որոշման ընդունումը, և հենց այդ ժամանակավոր որոշման առումով կառավարությունը հաշվի է առել քաղաքական ուժերի բոլոր այն դրույթները, որոնք ներկայացվել են:
«Իսկ մեզ մեղադրել այդ հարցում բացարձակ պետք չէ: Մենք ռեֆորմ ենք անում, կարող ենք և սխալվել»,- ասաց պատգամավորը:
Մեր հարցին` հնարավո՞ր է, որ կուտակայինի վերաբերյալ նոր օրենքից հասարակությունը ևս նոր հիասթափություն ապրի, նա պատասխանեց. «Հասարակությունը նոր օրենքից չէ, որ պետք է հիասթափվի, հասարակությունն իր ապագայի մասին պետք է մտածի: Էդ հիմի եք ջահել, թռվռում եք, էսա վաղը մյուս օրը, որ տատիկ դարձար, այ էն ժամանակ նոր կխոսամ ձեր հետ, թեկուզ ես էլ չեմ լինի»: